Error message

  • Notice: Trying to get property of non-object in medical_zymphonies_theme_breadcrumb() (line 26 of /var/www/probati/data/www/probation.am/sites/all/themes/medical_zymphonies_theme/template.php).
  • Notice: Trying to get property of non-object in medical_zymphonies_theme_breadcrumb() (line 30 of /var/www/probati/data/www/probation.am/sites/all/themes/medical_zymphonies_theme/template.php).

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության նպատակներն են՝ աշխատանք փնտրող անձի կայուն զբաղվածության ապահովմանը միտված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը, աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը մշակում է Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակույթի բնագավառում: Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներից է իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի մշակումը, դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը:

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության առաքելությունն է ամրապնդել սոցիալական արդարության քաղաքականությունն ու սկզբունքները փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել և խթանել Հայաստանում ազատ և դեմոկրատական հասարակության կայացմանը: Կազմակերպությունը իրականացրել է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» երկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից:

2006թ-ից մինչ օրս Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպությունն իր գործընկերների հետ համատեղ ջանքերով Հայաստանում հիմնել է 10 Համայնքային վերականգնողական կենտրոններ Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ճամբարակ, Իջևան, Կապան, Թալին, Արտաշատ և Էջմիածին քաղաքներում, որոնք տեղակայված են վերոնշյալ քաղաքներում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունում կամ դաստիարակչական-կրթական հաստատությունում: 

«Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը» (ՀԳՀՄ) հիմնադրվել է 2007թ.-ի նոյեմբերի 15-ին և հանդիսանում է Գործատուների Միջազգային Կազմակերպության (ԳՄԿ) անդամ 2011թ.-ի ապրիլից: Միության առաքելությունն է` լինել հզոր և ազդեցիկ կառույց, որը կերաշխավորի գործարար միջավայրի կատարելագործումը և գործարար համայնքի շահերի պաշտպանությունը:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են` դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը, քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների բարելավումը, քրեակատարողական ծառայության աշխատողների կրթական մակարդակի բարձրացումը, դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացումը: