27/09/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը հերթական անգամ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի անկախության 27-ամյակի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում շահառուների համար հնարավորություն էր ստեղծել մասնակցելու մշակութային միջոցառմանը:
Ս.թ. սեպտեմբերի 27-ին պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 16 շահառուներ, ներառյալ նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտել են «Սասնա Ծռեր» ներկայացումը:
«Սասնա ծռեր» բեմադրության հիմքում հայ ժողովրդական էպոսն էր. հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանքներ և հայ ժողովրդի՝ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքար: Դերասանական կազմում ընդգրկված էին ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Լուսինե Կոստանյանը: