16/12/2019
2019 թվականի դեկտեմբերի 15-ին Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի պետ Ա. Գրիգորյանը և ավագ մասնագետ  Ա. Մովսիսյանը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հրավերով  մասնակցել են Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում  ընթացող՝ «Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով հանդիպում-քննարկմանը: Քննարկման նպատակն է եղել բարձրացնել Պրոբացիայի ծառայության մասին իրազեկվածության մակարդակը, ընդգծել ծառայության  դերն ու համայնքների հետ համագործակցության կարևորությունը:               
Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք  բերվել մարզպետարանի  ամենամսյա խորհրդակցություններին ապահովել պրոբացիայի ծառայության ներկայացուցչի մասնակցությունը, ում միջոցով կներկայացվեն Պրոբացիայի ծառայությանն առնչվող   խնդիրները, որոնց կտրվի համապատասխան լուծումներ:
Օրն ամփոփվեց Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի պետ Արմեն Գրիգորյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Մովսիսյանի ելույթներով, ովքեր խոսեցին վերականգնողական արդարադատության, պրոբացիայի ծառայության, դրա գործառույթների ու խնդիրների մասին՝ կարևորելով ծրագրում մարզի համայնքների ներգրավվածության դերը։