27/12/2019
Սիրելի՛ գործընկերներ և պրոբացիայի ծառայության աշխատակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին միշտ լի է սպասումներով, հույսերով և բարի ցանկություններով:
Մաղթում եմ, որ Նոր տարվա գալուն զուգահեռ, յուրաքանչյուր հայ ընտանիքում բացվի հույսի, հավատի և անսահման սիրո լույսը:
Թող 2020 թվականը լինի  երջանկության և բարօրության տարի: Լիահույս եմ, որ նոր տարին կլինի բազում ձեռքբերումների և նոր ծրագրերի իրականացման տարի:
Սեր և խաղաղություն բոլորիս: