21/02/2020
2020 թվականի փետրվարի 21-ին շահառուներին վերասոցիալականացման և վերաինտեգրման ծրագրի շրջանակներում Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված թվով 23 շահառուներ մասնակցել են Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպված «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ» թեմայով հանդիպում-սեմինարին: Սեմինարի ընթացքում Արարատի մարզի  վետերանների խորհրդի նախագահ Հ.Փանոսյանը խոսեց Հայրենական մեծ պատերզամի , դրան մասնակցած հայազգի ականավոր ռազմական գործիչների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց Արցախյան ազատագրական պայքարին: Ներկայացվեցին նաև հայ նշանավոր գրողների բազմաթիվ ռազմահայրենասիրական բանաստեղծությունները:
Հանդիպման վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետ Գ.Խաչատրյանը՝ ընդգծելով երիտասարդների մոտ հայրենասիրական ոգու բարձրացման, ինչպես նաև սեփական երկրի պատմությանն ու այն կերտող անձանց ճանաչելու գործում նմանատիպ միջոցառումների կարևորությունը: