23/09/2021
2021թ սեպտեմբերի 23-ին  Պրոբացիայի ծառայության  Գեղարքունիքի մարզային մարմնի կողմից կազմակերպված վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում, մարմնում հաշվառված  թվով 12 շահառու իրենց 7 դպրոցահասակ երեխաների հետ այցելեցին  «Սևան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոն՝ մասնակցելու «Սևանի Ֆլորա և Ֆաունա»  խորագիրը կրող քառօրյա միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին  Սևանի համայնքային մշակութային կենտրոնի և Հ. Իգիթյանի անվան  Գեղագիտական ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի տնօրինությունները, ովքեր ներկայացրեցին իրենց կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքները: Միջոցառումը կրում էր մշակութային և գիտաճանաչողական բնույթ: