Գևորգ Սիմոնյան

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

08.09.1975թ, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

15.11.2019թ. նշանակվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում

2017 - 2019թթ. զբաղեցրել է ՀՀ  արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը

2015 - 2017թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը

2014 - 2015թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի,  այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը

2010 - 2014թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի պաշտոնը 

2009 - 2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի  պաշտոնը

2008 - 2012թթ. աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ որպես դասախոս

2008 - 2009թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալի պաշտոնը

2007 - 2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում՝ որպես հոգեբան

2003 - 2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿ հիմնարկում՝ որպես հոգեբան
Կրթություն

2008 - 2010թթ.- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան,  Պատմության և իրավագիտության ֆակուլտետ (հեռակա  ուսուցում)

2000 - 2002թթ. - Երևանի   պետական  համալսարան, Հոգեբանության ֆակուլտետ

1998 - 1999թթ. - Ծառայություն ՀՀ Զինված ուժերում

1993-1998թթ. - Երևանի պետական համալսարան, Ռադիոֆիզիկայի  ֆակուլտետ

Այլ տեղեկություններ

2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:
13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր:  Գիտական հոդվածների հեղինակ է:
Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: