թափուր

Պաշտոն: 
Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ
Հասցե: 
ք. Երևան, Արշակունյաց 23
Ծառայության պետի տեղակալը՝

1) գործում է Ծառայության պետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Ծառայության պետի հանձնարարականները, ապահովում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Ծառայության պետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Ծառայության պետին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է Ծառայության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

6) Ծառայության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող վիճակի մասին.

7) Ծառայության պետին ներկայացնում է միջնորդություն ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ.

8) իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ