«Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը» (ՀԳՀՄ) հիմնադրվել է 2007թ.-ի նոյեմբերի 15-ին և հանդիսանում է Գործատուների Միջազգային Կազմակերպության (ԳՄԿ) անդամ 2011թ.-ի ապրիլից: Միության առաքելությունն է` լինել հզոր և ազդեցիկ կառույց, որը կերաշխավորի գործարար միջավայրի կատարելագործումը և գործարար համայնքի շահերի պաշտպանությունը:

Միջոցառումներ

06/09/2018
2018 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» միջև ստորագրվել է Եռակողմ հուշագիր՝ համագործակցության և փոխադարձ աջակցության մասին:
 
Մանրամասն այստեղ
01/06/2018
2018 թվականի հունիսի 1-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող «Անչափահաս և երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում՝ պրոբացիայի ծառայության աշխատակիցների և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների ու տարբեր գործատուների մասնակցությամբ: 
Մանրամասն այստեղ