Սխալի հաղորդագրություն

  • Notice: Trying to get property of non-object in medical_zymphonies_theme_breadcrumb() (line 26 of /var/www/probati/data/www/probation.am/sites/all/themes/medical_zymphonies_theme/template.php).
  • Notice: Trying to get property of non-object in medical_zymphonies_theme_breadcrumb() (line 30 of /var/www/probati/data/www/probation.am/sites/all/themes/medical_zymphonies_theme/template.php).

Պրոբացիայի շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարում ու վերասոցիալականացման իրականացում հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով.

Պրոբացիայի նպատակներն են՝
1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.
2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.
3) հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.
4) պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը.
5) քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:

Պրոբացիայի ծառայությունը՝

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.
4) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ.
5) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.
6) իրականացնում է հաշտարարություն.
7) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Պրոբացիայի շահառու է այն անձը, որի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց, կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան, կամ նա պատիժը կրելուց ազատվել է, կամ նրա պատժի կրումը հետաձգվել է, կամ որը մասնակցում է հաշտարարության գործընթացի (բացառությամբ տուժողի և տուժողի իրավահաջորդի), կամ որի վերաբերյալ պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց:

Կամավոր կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, ով՝
1) տիրապետում է հայերենին.
2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունի պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում:
Կամավոր չի կարող լինել այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ՝
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ՝
3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով:

 

Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց կամ հետպատժյա փուլում:

Պրոբացիայի ծառայությունը կազմում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու և դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց՝ իրավասու մարմնի պահանջի հիման վրա: