08/09/2018

2018 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին:
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները կանաչ և մաքուր քաղաք ունենալու, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու աշխատանքներում իրենց ներդրումն ունենալու ցանկությամբ համախմբված սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել <<Հաղթանակ>> զբոսայգում: