13/12/2019
2019 թվականի  դեկտեմբերի 13-ին Հայ-Ռուսական համալսարանում կայացավ  «Պրոբացիայի ինստիտուտի զարգացման հեռանկարները և արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով  գիտաժողովը։ Բանավեճը ավելի օգտակար և արդյունավետ դարձնելու համար գիտաժողովին մասնակցեցին նաև Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները, որոնց իր ողջույնի խոսքը հղեց ՀՌՀ գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը։ Գիտաժողովի ընթացքում Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ներկայացրեց պրոբացիայի դերը պայմանական վաղակետ ազատման խնդրում, ինչպես նաև քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝  ազատազրկումն այլընտրանքային պատիժներով կիրառելու արդիական հարցերը, կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու հիմնախնդիրները, դատապարտյալների վերականգնողական անհատական ծրագիրը՝ որպես պրոբացիայի գործունեության հիմնական ուղղությունը և այլն։