18/12/2019
2019 թվականի դեկտեմբերի 18-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և ծառայության աշխատակիցները հանդիպեցին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի և ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:
Հանդիպման նպատակն էր` քննարկել երկու կառույցների դատական ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերը և հետագա փոխհամագործակցության ուղղությունները:
Երկկողմանի պայմանավորվածության արդյունքում որոշվեց հարթակ ստեղծել ոլորտում առկա խնդիրները լուծելու, դրանց օրենսդրական կարգավորում տալու նպատակով: