19/06/2019
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում կայացել է վերասոցիալականացման ծրագրի հերթական՝ 4-րդ հանդիպումը։
Հանդիպման թեման էր դեպրեսիա՝ տագնապ և դեպրեսիա հասկացություն, հաղթահարման եղանակները, որին մասնակցել են Երևան քաղաքային մարմնի բաժնում հաշվառված թվով 5 շահառուներ։
Հանդիպումն ընթացել է հարց-պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ծառայության գլխավոր մասնագետներ Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը և հոգեբան Վահան Հարությունյանը պրոբացիայի շահառուների հետ քննարկել են հաճախակի հանդիպող դեպրեսիվ իրավիճակները և առաջարկել դրանց լուծման մի քանի տարբերակ։