20/06/2019
2019 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Գեղամ Գրիգորյանի և «Կամավորներ հանուն բնության» հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Խաչատրյանի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։
Հուշագրի շրջանակներում կողմերը պարտավորվել են իրենց հնարավորության սահմաններում աջակցել միմյանց՝ Գեղարքունիքի մարզի հանրային տարածքներում պարբերաբար իրականացվող աղբի մաքրման աշխատանքներում։