28/10/2019
2019 թվականի հոկտեմբերի 26-ին պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի  աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 10 շահառուներ ներկա գտնվեցին Վանաձորի օրվան նվիրված համաքաղաքային միջոցառմանը, որն ուներ հագեցած ծրագիր, քաղաքի կոլորիտը ներկայացնող ցուցադրություններ: Առանձին տաղավարներում ներկայացված էին ձեռագործ աշխատանքների, կտավների ցուցահանդես - վաճառք: Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և Վանաձորի համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում թվով մեկ շահառու հնարավորություն ստացավ անմիջական մասնակցություն ունենալ «Վանաձոր հնարավորությունների քաղաք» խորագրով ցուցադրությանը և ներկայացնել իր ձեռագործ աշխատանքները: Տոնակատարությանը ներկա էին հյուրեր արտերկրից, Հայաստանի տարբեր մարզերից համույթներ, անհատ կատարողներ: Շահառուները հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրվող բազմագույն ու բազմազան նմուշներին, մասնակցեցին համերգային ծրագրին: Միջոցառումն ամբողջացավ Հայքի հրապարակում լուսաձայնային էֆեկտներով շատրվանների բացման արարողությամբ և ամփոփվեց տոնական հրավառությամբ: