29/10/2017
2017 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, Պրոբացիայի պետական ծառայության Երևանի առաջին բաժնում հաշվառված շահառուներն այցելել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ դիտել են Աղասի Այվազյանի «Եղած չեղած մի կյանք...» ներկայացումը՝  նվիրված հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքին։