30/05/2019
2019 թվականի մայիսի 30-ին անցկացվել է «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կլոր սեղան-քննարկումը՝ «Հայաստանում պրոբացիայի ընկալումը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները» թեմայով։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների բաժնի պետերը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի տնօրեն, Ցանցի անդամ  Արշակ Գասպարյանը, ոլորտում մասնագիտացած ՀԿ-ների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կողմից կազմակերպված և իրականացված մոնիթորինգային «Պրոբացիայի ծառայության ընկալումը պրոբացիայի շահառուների կողմից» ուսումնասիրության արդյունքները, դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման կարգում կատարվելիք փոփոխությունների մշակված տարբերակը։