Էդգար Ավագյան

Պաշտոն: 
Կազմակերպամեթոդական բաժնի պետ
Հասցե: 
ք. Երևան, Արշակունյաց 23
Հեռ․: 
(010) 440927
Էլ․փոստ: 
e.avagyan@probation.am, metodakan@probation.am
Բաժինը՝

1) կազմակերպում է Ծառայության մարմինների գործունեության ընդհանուր համակարգումը, Ծառայության տարածքային մարմինների գործունեության ուսումնասիրությունը և տեղեկանքների կազմումը, խորհրդատվական, վերլուծական նյութերի պատրաստումը, ինչպես նաև պրոբացիայի շահառուների վերաբերյալ կազմված անձնական գործերի փոխանցումը.

2) կազմակերպում է վերասոցիալականացումը` որպես պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների, միջոցառումների և ծրագրերի, իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների ամբողջություն.

3) մասնակցում է Ծառայության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.

4) Ծառայության տարածքային մարմիններից, այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.