Գագիկ Իգիթյան

Պաշտոն: 
Նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի պետ
Հասցե: 
ք. Երևան, Արշակունյաց 23
Հեռ․: 
(010) 440832
Էլ․փոստ: 
g.igityan@probation.am, nyutatekhnikakan@probation.am
Բաժինը՝

1) կազմակերպում է Ծառայության նյութատեխնիկական սպասարկման, գույքի և ապրանքների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացումը.

2) ուսումնասիրում և Ծառայության պետին է ներկայացնում առաջարկություններ Ծառայության կողմից շահագործվող կառույցների և շինությունների տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց վերանորոգման անհրաժեշտության վերաբերյալ.

3) Ծառայության պետի հանձնարարությամբ կազմակերպում է Ծառայության կողմից շահագործվող կառույցների վերանորոգման աշխատանքների հետ կապված համապատասխան գործառույթներ.

4) կազմակերպում է Ծառայության կողմից զբաղեցրած տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման, ինչպես նաև դրանց սպասարկման աշխատանքների իրականացումը.

5) կազմակերպում է Ծառայության զբաղեցրած տարածքների էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական հսկողության աշխատանքները

6) կազմակերպում է Ծառայության գրասենյակային տեխնիկայի և տեխնիկական այլ միջոցների անխափան և արդյունավետ շահագործման աշխատանքները