ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 22.03.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

16/11/2023

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, կազմակերպվել և անցկացվել է շախմատի ընկերական հանդիպում պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառուների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների միջև
Մանրամասն՝ այստեղ

10/11/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում մարմնում հաշվառման մեջ գտնվող 22 շահառուների մասնակցությամբ սույն թվականի նոյեմբերի 10-ին այցելություն կատարեցին Աշտարակ  քաղաքում  գործող  Պերճ  Պռոշյանի  անվան տուն-թանգարան
Մանրամասն՝ այստեղ

03/11/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 9 պրոբացիայի շահառու սույն թվականի նոյեմբերի 3-ին այցելեցին «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ:
Մանրամասն՝ այստեղ

27/10/2023

Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված թվով 17 շահառու այցելեցին Արագածոտնի  մարզի  Մուղնի  համայնքում  գործող  Սուրբ Գևորգ  Եկեղեցի:
Մանրամասն՝ այստեղ

20/10/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում կազմակերպել է «Մաքուր Երևան» խորագրով միջոցառում՝ բաժնում հաշվառված թվով 21 շահառուների և 7 պրոբացիայի աշխատակիցների մասնակցությամբ
Մանրամասն՝ այստեղ

19/10/2023

          ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարզային մարմնի Թումանյանի տարածաշրջանում հաշվառման մեջ գտնվող 8 շահառուներ սույն թվականի հոկտեմբերի 19–ին մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի Օձունի Սուրբ Աստվածածին վանական համալիր ուխտագնացությանը:
Մանրամասն՝ այստեղ

14/10/2023

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին  Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի  վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված  թվով 14 շահառուներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ
Մանրամասն՝ այստեղ

08/08/2023

Սույն թվականի օգոստոսի 8-ին Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի թվով 8 շահառու այցելեցին Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:
Մանրամասն՝ այստեղ

21/06/2023

2023 թվականի հունիսի 21-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 6/վեց/ շահառուներ, իրենց ընտանիքի անդամների հետ, ներկա են գտնվեցին «Վարագույրը չի փակվի» թատերական ներկայացմանը
Մանրամասն՝ այստեղ

01/06/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 12 շահառու մասնակցել են «Սոցիալական հմտությունների զարգացում» թեմայով թրյենինգի:

Մանրամասն՝ այստեղ