19/09/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցը շահառուների վերասոցաիալականացման ծրագրերի շրջանակներում Լոռու մարզային մարմնի Սպիտակի տարածաշրջանում հաշվառված թվով 1 անչափահաս շահառուի հետ այցելել է Վանաձոր քաղաքի «Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ:

Թանգարանի գիտական աշխատող և բանաստեղծուհի Լենա Անթառանյանի կողմից լոռվա հատուկ կոլորիտով ներկայացվեցին Ստեփան Զորյանի մասին հետաքրքրաշարժ դեպքեր, մանրամասներ գրողի անձնական և ստեղծագործական կյանքից։ Շահառուն թանգարան այցելած այլ քաղաքացիների հետ շրջեց թանգարանի ցուցասրահներում և հարակից այգում:

Այցելությանը կրում էր մշակութային, ճանաչողական բնույթ՝ շահառուին ծանոթացնելու մեծ գրողի կյանքին և գործունեությանը: