Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ «Աջակցություն Հայաստանում Պրոբացայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում Պրոբացիայի ծառայությանը տրամադրվել է թվով 15 համակարգիչ, 1 տեսակոնֆերանսի համակարգ և 1 տեսանկարահանող սարք։
Տեխնիկական նոր սարքավորումները կապահովեն ինչպես մարզային մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություն-հանդիպումների, ինչպես նաև պրոբացիայի ծառայողների առցանց թրեյնինգների, վերապատրաստումների, այդ թվում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող, պատշաճ մակարդակով իրականացումը։