26/11/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցները մարզային մարմնում հաշվառված թվով 15 շահառուների հետ նոյեմբերի 12-ին այցելել են Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցի։

Շահառուները զրույց են ունեցել եկեղեցու քահանայի հետ, լսել են նրա հոգևոր խոսքը, ունեցել հարց ու պատասխան։