02/12/2024

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի 28 շահառուներ նոյեմբերի 13-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան։

Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային օջախ է, որը պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում է Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։ շ

Շահառուները վայելեցին նաև ոսկեմայր Անահիտի՝ մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհու՝ հին հայկական դիցարանում գերագույն աստված Արամազդի դստեր բրոնզե գլուխն ու ձախ ձեռքի քանդակը /մ․թ․ա․ 4-րդ դարից-մ․թ․ա․ 1-ին դար/։