Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Եղեգնաձորի պետական մարզադպրոց» ՀՈԱԿ-ի միջև համագործակցության շրջանակներում՝ մարզային մարմնում հաշվառված 12 շահառուներ՝ 4-ը Վայոց ձորի և 8-ը Արարատի մարզերից, իրենց համաձայնությամբ Եղեգնաձոր քաղաքում մասնակցել են սպորտային միջոցառման։
Միջոցառման ընթացքում Վայոց ձորի և Արարատի մարզում բնակվող շահառուները միմյանց հետ թիմային խաղեր են անցկացրել վոլեյբոլ և սեղանի թենիս սպորտաձևերով, ինչպես նաև անհատապես մարզվել և զբաղվել են այլ սպորտաձևերով։
Խաղն ընթացել է ջերմ մթնոլորտում, շահառուների միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ։ Վերջիններս սպորտային միջոցառմանը մասնակցել են մեծ ոգևորությամբ և ցուցաբերել են լավ խաղ։
Մարզադպրոցի տնօրինության հետ համաձայնություն է ձեռք բերվել հետագայում պարբերաբար նման ընկերական հանդիպումներ և պարապմունքներ անցկացնելու վերաբերյալ։