27/01/2025

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարզային մարմնում հաշվառված շահառուները վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում այցելել են Տաշիրի Սբ. Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցի։
 
Այցելությունն ավարտվել է միասնական աղոթքով և մոմավառությամբ։ Միջոցառումը կրում էր հոգևոր, կրոնական արժեքների ճանաչման և արժևորման խորհուրդ։

Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուի հոգևոր արժեքների ձևավորմանը և կատարված արարքի հետևանքների գիտակցմանը։