03/02/2025

Պրոբացիայի ծառայության և «Ավ․Իսահակյանի անվան ազգային գրադարան» ՀՈԱԿ-ի համագործակության շրջանականերում գրադարանը հյուրընկալել էր Ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի թվով 12 շահառուների։

Միջոցառման հյուրն էր ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանը, ում հետ շահառուները քննարկեցին Ջեկ Լոնդոնի՝   նախօրոք կարդացած «Զսպաշապիկ» գիրքը։ Շահառուները գրողի հետ փոխանակեցին իրենց մտքերը, որից հետո շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կարգին, եղան շահառուներ, ովքեր գրանցվեցին և ձեռք բերեցին ընթերցողի տոմս՝ հետագայում գարադարան այցելելու նապատակով։ Շրջայցի ընթացքում շահառուները ծանոթացան գրադարանի գործունեությունը նաև որպես մշակութային կենտրոն, որտեղ իրականացվում են մշակութային, կրթակական ծրագրեր։

Պրոբացիայի ծառայության կողմից նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում շահառուներին ներգրավելու գրադարանի կողմից իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես օտար լեզուների, բիզնես ծրագրերի ուսուցման մեջ։ Միջոցառումները կրում են շարունակական բնույթ։