09/08/2018
2018 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, կազմակերպամեթոդական բաժնի պետ Էդգար Ավագյանը և էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արամ Դարբինյանը այցելել են ՀՀ Արագածոտնի մարզ:

Այցի նպատակն էր մարզային բաժնի աշխատակիցներին ներկայացնել օրենսդրական փոփոխությունները, բացատրել ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018թ. N 336-Լ հրամանով հաստատված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերի լրացման ընթացակարգը: