05/10/2018
2018 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համատեղ պրոբացիայի շահառուների համար հերթական անգամ կազմակերպել էր ճանաչողական էքսկուրսիա:

Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի շրջանակում պրոբացիայի շահառուներն այցելել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ շրջել են թանգարանի ցուցասրահով, ծանոթացել Ե. Չարենցի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեությանը, թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանում պահվող գրական, թատերական և երաժշտական ֆոնդերին: