10/04/2017
2017 թվականի ապրիլի 10-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Փի-Էյչ ինթենեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում նորաստեղծ պրոբացիայի ծառայությունում երեխայանպաստ մոտեցումների և կառուցակարգերի ձևավորմանը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ Ան Պրոբացիայի Պետական ծառայության Վանաձորի բաժանմունքի աշխատակիցների հետ մասնագիտական հանդիպում-քննարկում: Այն ուղղված էր Պրոբացիայի ծառայաության վերահսկողության ներքո գտնվող անչափահասի հետ աշխատանքում ռիսերի և կարիքների գնահատման գործընթացի ձևավորմանը` համապատասխան գործքի կիրառմամբ: Հանդիպմանը, կարևորելով անչափահասի հետ աշխատանքում ևդեպքի վարման գործընթացում ռիսկերի և կարիքների գնահատմանան անհրաժեշտությունը, մասնակիցներին ներկայացվեց անչափահասի ռիսերի և կարիքների գնահատման համար մշակված գործիքը, դիտարկվեցին և քննարկվեցին գործիքում ներառված ռիսկի գործոները, դրանց բացահայտման ուղղված հարցերը, տեղեկատվության հավաքագրման հնարավոր աղբյուրները, ինչպես նաև մասնակիցների կողմից ներկայացվեցին առաջարկները, որոնք կներառվեն վերոնշյալ գործիքի լրամշակված տարբերակում: