19/10/2018
2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության և պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար փորձի փոխանակման նպատակով կլոր սեղան քննարկում էր կազմակերպվել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից Հայաստան հրավիրված գերմանացի փորձագետներ՝ Վոլֆգանգ Այխշթեդթերի և Հայնց Կորնելի հետ: 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը,  IRZ ծրագրի մենեջեր Ամալիա Վուքերթը, Հայաստանում IRZ ծրագրի համակարգող Նելլի Թումասյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ինչպես նաև «PH International» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մկրտչյանը:
Հանդիպումն ընթացել է հարց-պատասխանի միջոցով, որի ընթացքում մասնակիցները պրակտիկ հարցերի շնորհիվ հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց ամենօրյա աշխատանքում կիրառվող փորձը, ինչպես նաև քննարկել պրոբացիայի ոլորտին վերաբերող մի շարք մասնագիտական հարցեր: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին գերմանացի փորձագետներն այցելել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն և տեղում ծանոթացել ծառայության հիմնական գործառույթներին: (Մանրամասն՝ http://probation.am/hy/news/17102018 ):