03/10/2018
2018 թվականի սեպտեմբերի 26-27-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի աշխատակիցները, կամավորները և բաժնում հաշվառված շահառուները մասնակցել են Կոմիտաս վարդապետի 150-ամյակին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանի և Մայր Աթոռի նախաձեռնությամբ հայտարարված «Կոմիտասյան օրեր» միջոցառումներին:
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները և շահառուները այցելել են Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասի անվան ցուցասրահ, որտեղ դիտել են Կոմիտասին նվիրված ֆիլմ, այնուհետև մի շարք մտավորականների հետ այցելել են նաև Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են գրողի կյանքին և գործունեությանը վերաբերող պատմություններին:
Ծառայության ներկայացուցիչների և շահառուների համար օրը նշանավորվել է նաև Կոմիտասի անվան պետական լարային քառյակի համերգով:

Վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում շահառուներին մասնակից դարձնելով նմանօրինակ հոգևոր-մշակութային միջոցառումներին նրանք հաղորդակից են դառնում հայ ազգի մեծանուն զավակների թողած մշակութային ժառանգությանը, ինչպես նաև փոխվում է շահառուների աշխարհընկալումը և արժեհամակարգը: