11/03/2019

2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված թվով 8 շահառուները և նրանց ընտանիքի անդամները ներկա են գտնվել կանանց տոնին նվիրված տոնական համերգին:

Տոնական համերգի տոմսերը շահառուներին տրամադրվել էր Կապանի համայնքապետարանի կողմից` նպաստելով շահառուների վերասոցիալականացմանն ու հասարակություն վերաինտեգրմանը: