05/06/2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում այսօր անցկացվել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի 2-րդ հանդիպումը։
«Ագրեսիվություն՝ ագրեսիվության տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ» թեմայով հանդիպմանը ներկա էին ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնում հաշվառված թվով 10 շահառուները։
Հանդիպման ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել ներկայացնել կենցաղում հանդիպող կոնֆլիկտային իրավիճակները և մասնագետների հետ հարց-պատասխանի միջոցով ստանալ իրենց հուզող խնդիրների պատասխանը։
Հիշեցնենք, որ շահառուների համար 2019 թվականի մայիսի 29-ից մեկնարկած վերասոցիալականացման ծրագիրը ներառում է անձի հոգեբանական խնդիրներին, շահառուների իրավագիտակցության և պրոբացիայի ոլորտին առնչվող գիտելիքների  բարձրացմանն ուղղված 6 հանդիպում՝  http://probation.am/hy/news/15052019-0 ։