10/06/2019
2019 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնում հաշվառված թվով 20 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն են ունեցել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևելու ֆուտբոլի ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի երրորդ տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանը, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթել է 3:0 հաշվով:

Պրոբացիայի շահառուներին հերթական անգամ ֆուտբոլային հանդիպման տոմսերը տրամադրվել էր ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ http://probation.am/hy/news/20032019 նպաստելով նրանց վերասոցիալականացմանը և հասարակություն վերաինտեգրմանը: