06/09/2019
2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմինը Էջմիածնի «Մաչանենց» արվեստի տուն ճանաչողական էքսկուրսիա էր կազմակերպել մարմնում հաշվառված 8 շահառուների համար։ 
Վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպված այցելության ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել շրջելու և ծանոթանալու «Մաչանենց տուրիզմ և արտ» կազմակերպության տարածքում գործող 3 դպրոցների՝ արվեստի, հանրային խոհանոցի և ինովացիոն հետ։ 
«Մաչանենց» արվեստի տան թանգարանում պրոբացիայի շահառուները դիտել են Արևմտյան Հայաստանից բերված նմուշները, հին իրերը, նկարչությանը, խեցեգործությանը, գորգագործությանը և  կարպետագործությանը վերաբերող ցուցանմուշները, ինչպես նաև ծանոթացել «Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումի հավաքածուին։