09/12/2019
2019 թվականի դեկտեմբերի 7-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 5 շահառուներ վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակում Սպիտակ քաղաքի խաչքարերի պուրակում մասնակցեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառման ընթացքում շահառուները ներկա գտնվեցին նաև ՀՀ ազգային հերոս, ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման արարողությանը: