12/12/2019
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 5 պրոբացիայի շահառուներ, մասնակցեցին «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված խեցեգործական նմուշների ցուցադրության նորաբաց սրահի բացման միջոցառմանը:
Միջոցառումն իր մեջ ամփոփում էր  քարե, բրոնզե դարերից սկսած մինչև մեր օրերի գունավոր խեցեգործության նմուշների, զարդերի ցուցադրություն: Լուսաբանվում էր կավի օգտակար հատկությունները տարբեր ոլորտներում՝ սկսած կենցաղից մինչև առողջապահական և կոսմետոլոգիական:
Հատկանշական էր «Տեռակոտա» խեցեգործության արվեստանոցի սաների և մասնագետների կողմից ներկայացված կավի հետ աշխատելու գործընթացը, որը դիտողին հնարավորություն էր տալիս անմիջական շփվել նյութի և ստեղծագործողի հետ, ավելի պարզորոշ պատկերացնել կավե իրերի ստեղծման պատմությունը:
Միջոցառումն ուղղված էր Լոռու մարզային բաժնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր մշակույթային, ճանաչողական բնույթ: