19/12/2019
2019 թվականի դեկտեմբերի 19-ին Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ հանդիպեցին ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի և ԵԽ այլ աշխատակիցների հետ: Ծառայության պետ Գ. Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Երևանում ԵԽ գրասենյակի կողմից ցուցաբերած շարունակական բնույթ կրող աջակցության համար և համառոտ ներկայացրեց իրականացվող ծրագրերի, ինչպես նաև հետագա քայլերի մասին:
Հանդիպման վերջում երկու կողմերն էլ հայտնեցին միմյանց պատրաստակամության մասին առավել ընդլայնելու և խորացնելու ծառայության և ԵԽ-ի միջև հաստատված հարաբերությունները
Հարկ է նշել, որ Եվրոպայի խորհուրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում Պրոբացիայի ծառայությունը վերազինվել է նոր սերնդի տեխնիկայով, մասնավորապես՝ 18 համակարգչային էկրան, 6 համակարգիչ և 3 գրասենյակային բազկաթոռ: