15/01/2020

2020 թվականի հունվարի 15-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն ծառայության պետի տեղակալների, Երևանի քաղաքային մարմնի, մարզային մարմինների պետերի և այլ աշխատակիցների մասնակցությամբ, որտեղ  ներկայացվեց 2019 թվականին ծառայության կողմից կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: http://probation.am/hy/vichakagrutyun-hashvetvutyun

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց Պրոբացիայի ծառայության շահառուների համար վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում  կազմակերպված միջոցառումների, դատարաններ ներկայացված զեկույցների ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ եղավ նաև պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանը: Բարձրաձայնվեց 2019 թ. ծառայության կողմից ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունները և տրվեց համապատասխան հանձնարարականներ:

2019 թվականի ձեռքբերումների մեջ ներառվեց նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված Պրոբացիայի ծառայության ոլորտի վերաբերյալ 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որը կնպաստի Պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությանը: 

Ծառայության պետը նշեց, որ ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունը վկայում է Պրոբացիայի ծառայության կայացման մասին և շեշտեց, որ 2020 թվականին, նոր բարեփոխումներով պայմանավորված, նախատեսվում է որակական փոփոխություններ իրականացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի, նոր գործիքակազմերի ներդրման, շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և հասարակություն վերաինտեգրման աշխատանքների ուղղությամբ:

Հանդիպման վերջում Ծառայության պետը  նշեց, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև գույքային պայմանների բարելավում, որպեսզի Պրոբացիայի ծառայության փոքրաքանակ ռեսուրսներով իրականացված ծավալուն աշխատանքը հանրության շրջանում տեսանելի լինի: