22/01/2020
Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի և «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության (ԵԱԴ) նախագահ Ատոմ Մխիթարյանի միջև ս.թ. հունվարի 22-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի համաձայն Պրոբացիայի ծառայությունում հաշվառված անչափահաս և երիտասարդ շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու մասնակցել ԵԱԴ-ի կողմից իրականացվող հանրապետական և ՀՀ-ում կազմակերպվող միջազգային երիտասարդական ծրագրերին,  արշավներին, բնապահպանական նախաձեռնություններին, ինչպես նաև ներգրավվել կամավորական աշխատանքներում, օտար լեզուների ուսուցման ակումբներում և այլ դասընթացներում: