17/02/2020

   2020 թվականի փետրվարի 15-ին վերասոցիալականացման միջոցառումների շրջանականերում  Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնում հաշվառված  թվով 10 շահառու Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում մասնակցել են «Հայոց Արծիվներ» դհոլահարների համույթի կազմավորման 28-ամյակին նվիրված  հոբելյանական բարեգործական համերգին: Միջոցառմանը իրենց կատարումներով  հանդես եկան  «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը, Էջմիածին քաղաքի «Վաղարշապատ»  երգի ու պարի թատրոնը, երգիչ, ռադիոհաղորդավար Յուրա Վահանյանը: Երկու ժամ տևողությամբ  համերգին  հնչեցին ազգագրական-հայրենասիրական երգեր և երաժշտություն, տեղի ունեցան  պարային մի շարք բեմադրությունների պրեմիերաներ:  Հանդիսատեսը, այդ թվում ծառայության շահառուները մեծ բավականություն ստացան կազմակերպված համույթից: