21/02/2020
2020 թվականի փետրվարի 21-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելել են Պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիայի մասին ընդհանուր տեղեկություններ ստանալու և պրակտիկ փորձ ձեռք բերելու նպատակով: Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ:
Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ուսանողներին ներկայացրել է ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթներն ու կառուցվածքը, շահառուների համար իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը, զեկույցների կազմման գործընթացը, ինչպես նաև  վերջիններս ծանոթացան դասասենյակի ընդհանուր պայմանններին: