18/02/2021
Վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում սույն թվականի փետրվարի 16-ին Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 6 շահառուի համար կազմակերպվել է այցելություն <<Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>>: Թանգարանի աշխատակիցները շահառուներին ներկայացրել են վաղ միջնադարից մինչ օրս մեզ հասած պատմամշակութային արժեքներն ու ժառանգությունը: Այցի ողջ ընթացքում շահառուները մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են թանգարանում ցուցադրված մշակութային առարկաներին և նմուշներին: Միջոցառման նկատմամբ շահառուների ցուցաբերած հետաքրքրությունը և շնորհակալական խոսքը ազդակ են հանդիսանում, որպեսզի նմանատիպ ճանաչողական միջոցառումները կրեն շարունակական բնույթ: