19/02/2021
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և հաշվառման մեջ գտնվող թվով 5 շահառուներ սույն թվականի փետրվարի 19-ին ներկա գտնվեցին «Անուշ» թատերական ներկայացմանը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը շահառուներին ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնվեց վայելել նրա հայտնի ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը, ականատես լինել դերասանների արհեստավարժ խաղին՝ համեմված Թումանյանական ոգով և գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ: Միջոցառումը ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը, ուներ մշակութային, ճանաչողական,  հոգեբանական նշանակություն: