21/04/2021
2021 թվականի ապրիլի  21-ին  ՀՀ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի թվով 25  պրոբացիայի շահառու վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում  ներկա գտնվեցին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված Նար-Դոսի «Մեր թաղը»  թատերական  ներկայացմանը: Միջոցառումը կրում էր ճանաչողական, մշակույթային արժեքների գնահատման և զարգացման բնույթ: