30/04/2021
     ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ – ի հետ համագործակցության արդյունքում, սույն թվականի ապրիլի 30-ին  Լոռու մարզային մարմնի աշխատակիցը  և Սպիտակի տարածաշրջնում հաշվառման մեջ գտնվող թվով 3 պրոբացիայի շահառուներ վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ներկա գտնվեցին «Սկեսուրը» կատակերգական ներկայացմանը: Շահառուներից մեկին հնարավորություն էր ընձեռնվել ներկայացմանը մասնակցել ընկերոջ հետ: Երիտասարդ դերասանական խումբը հմտորեն ներկայացրեցին արդիական ընտանիքի  կոնֆլիկտային իրավիճակը և դրա լուծման ճանապարհները: Ներկայացումը ուղեկցվում էր հաճելի երաժշտությամբ և նուրբ հումորով: Միջոցառումը ուներ մշակութային, ճանաչողական նշանակություն և ուղղված էր ամուր ընտանիքի գաղափարի արժևորմանը: