Էլեկտրոնային սարքավորման միջոցով կվերահսկեն տնային կալանքի իրականացումը

18/01/2018

Երևանում հունվարի 18-ին տեղի է ունեցել «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ: