08.09.1975թ, ք. Երևան
15.11.2019թ. նշանակվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում
2017 - 2019թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը
2015 - 2017թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը
2014 - 2015թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի, այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը
2010 - 2014թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի պաշտոնը
2009 - 2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի պաշտոնը
2008 - 2012թթ. աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ որպես դասախոս
2008 - 2009թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալի պաշտոնը
2007 - 2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում՝ որպես հոգեբան
2003 - 2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿ հիմնարկում՝ որպես հոգեբան
Կրթություն
2008 - 2010թթ.- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ (հեռակա ուսուցում)
2000 - 2002թթ. - Երևանի պետական համալսարան, Հոգեբանության ֆակուլտետ
1998 - 1999թթ. - Ծառայություն ՀՀ Զինված ուժերում
1993-1998թթ. - Երևանի պետական համալսարան, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:
13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր: Գիտական հոդվածների հեղինակ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
![]() ![]() |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
© 2021 բոլոր իրավունքները պաշտպանված են
0023 ք. Երևան, Արշակունյաց 23,
Պաշտոնական էլ. փոստ info@probation.am
Հեռ՝ +374 10 44-08-32